ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղեւորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանում է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բիզնես, տուրիստական եւ  ուսանողական վիզաների դիմումատուները կարող են օգտվել այս հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելելով հղումով: