Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.10-ին, 46-ամյա Գագիկ Մ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ ընկերները հեռախոսը վերցրել են եւ չեն վերադարձնում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Գագիկ Մ.-ն հայտնել է, որ ընկերոջ` 40-ամյա Սարգիս Ա.-ի բնակարանում, անհիմն վիճաբանության ժամանակ, վերջինս եւ 35-ամյա Գեւորգ Կ.-ն ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իր դեմքին եւ գլխին` պատճառելով վնասվածքներ, ինչից հետո Գեւորգ Կ.-ի պահանջով իր բջջային հեռախոսը թողնելով սեղանին` հեռացել է:

Գեւորգ Կ.-ն եւ Սարգիս Ա.-ն բերման են ենթարկվել բաժին եւ ներկայացրել են Գագիկ Մ.-ի հեռախոսը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: