«Երեւան» բժշկական կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակցից հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.40-ին նկատել է բժշկական կենտրոնից պայուսակները ձեռքին փախչող տղամարդու, որին բռնել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ նա 46-ամյա Արսեն Բ.-ն է, իսկ պայուսակները պատկանում են բժշկական կենտրոնի բուժքույրերից մեկին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























