Սաուդյան Արաբիայի արքայազն Մաջիդ Աբդել Ազիզ ալ-Սաուդին, որին ԱՄՆ ոստիկանությունը սեպտեմբերին ձերբակալել էր վարձակալած առանձնատանը, սեռական բնույթի հանցագործության մեղադրանք չի առաջադրվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին հայտնել է FoxNews հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի դատախազությունը:
Լոս Անջելեսի ոստիկանությունը սաուդյան արքայազնին ձերբակալել է սեպտեմբերի վերջին՝ սեռական բնույթի բռնի գործողությունների հետ կապված: Ըստ նախնական տվյալների, արքայազնը աղջկան սեռական կապի է հարկադրել: Ոստիկանությունում քննությունից հետո Ալ Սաուդն ազատ է արձակվել 300 հազար դոլար գրավի դիմաց:
Հեռուստաալիքի փոխանցմամբ, դատախազությունը Ալ Սաուդի մեղքն ապացուցող բավարար ապացույցներ չի գտել: Նշվում է նաեւ, որ միջադեպը մեծ արձագանք է ստացել, եւս երեք կանայք մեղադրել են արքայազնին սեռական ոտնձգության մեջ: Ինքը՝ Ալ Սաուդը հերքում է բոլոր մեղադրանքները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























