Թուրքիայի ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայի վերջին ահաբեկչության կապակցությամբ երկրի կառավարությանը մեղադրել է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ։
«Ինչո՞ւ մահացան այդ 102 մարդիկ։ Ինչու՞ չէին հետեւում ահաբեկիչներին, որոնք նախկինում հսկողության տակ էին։ Ես վստահ եմ, որ ոստիկանությունը գիտեր ահաբեկչության մասին։ Միակ պատճառը, թե ինչու անվտանգության միջոցներ չէին ձեռնարկվել, իշխանությունների կարգադրության բացակայությունն էր»,- ասել է Քըլըչդարօղլուն Samanyolu Haber TV-ի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ 2 տարբեր պայթյունների հետեւանքով զոհվել է 102 մարդ։





























