Եվրոպայի հարավում սկսվում է ՆԱՏՕ-ի Trident Juncture 2015 զորավարժությունների ակտիվ փուլը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես նշում են, զորավարժությունների երկրորդ փուլը կանցնի հոկտեմբերի 21-ից մինչեւ նոյեմբերի 6-ը:
Ընդհանուր առմամբ զորավարժություններին կմասնակցի 36 հազար զինվորական՝ աշխարհի 30 երկրներից, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ավստրիայից ու Շվեդիայից: Ինչպես նշում են, զորավարժությունների ընթացքում գործածվելու են 140 օդանավ, 90 սուզանավ ու նավ:
Զորավարժություններն անցնելու են Իսպանիայում, Պորտուգալիայում ու Իտալիայում:





























