ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ բանակցությունները կարագացվեն, փոխարենը Անկարան կօգնի լուծել միգրացիոն խնդիրները. Այդ ռեժիմը սկզբնական շրջանում կկիրառվի միայն գործարար ուղեւորությունների նկատմամբ, տեղեկացրել է ներքին եւ միգրացիայի հարցերով ԵՀ-ի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:

«Վիզաների ազատականացումը չի նշանակում առանց վիզայի ռեժիմ բոլոր նրանց համար, ովքեր թուրքական անձնագիր ունեն: Դա կսկսվի գործարար համայնքից, որպեսզի ամրապնդվի վստահությունը այդ համակարգի նկատմամբ, իսկ հետո տարածվի այլ կարգերի վրա»,-երեքշաբթի օրը ճեպազրույցի ընթացքում ասել է Բերտոն:

ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ  Մինա Անդրեեւան իր հերթին նշել է, որ  «թուրքական իշխանությունների վերջնական նպատակը Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար վիզաների ամբողջական ազատականացումն է», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բայց այս իմաստով վիզայի ազատականացման եւ ռեադմիսիայի գործընթացները փոխկապակցված են: Վիզաների ազատականացում չի կարող լինել առանց ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի պահանջների ամբողջական կատարման: Հանձնաժողովն այժմ աշխատում է վիզաների վերաբերյալ երկրորդ զեկույցի վրա, որը կներկայացվի եկող տարվա սկզբին: Մենք մեծ ուշադրությամբ կքննարկենք Թուրքիայի կողմից ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի  կատարման հարցը»,- լրագրողներին հայտնել է Անդրեեւան: