Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գորիս ճանապարհի 233-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել աջակողմյան քարե պատնեշին եւ գլորվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: