Ճանապարհային երթեւեկության բարելավման նպատակով, հապաղումներից եւ հնարավոր խցանումներից ու վթարային իրավիճակներից խուսափելու համար՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երեւան քաղաքի Ամիրյան, Զաքիյան եւ Քոչինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կկառուցվի լուսացուցային օբյեկտ եւ այն կդառնա կարգավորվող խաչմերուկ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից: