Հրազդանի բնակիչ Անդրանիկ Մարաբյանը մեղադրվում է անառակաբարո գործողությունների մեջ։ 57–ամյա Անդրանիկը Երևան քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ նախ հետապնդել է 3 անչափահաս աղջիկների, ապա գետնանցում մտնելով` նրանց իր սեռական օրգանն է ցույց տվել։

Անչափահաս աղջիկները, նկատելով Անդրանիկ Մարաբյանին, խուճապահար հեռացել են տարածքից:

Անդրանիկ Մարաբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ. 142 հոդվածի 2-րդ մասով` ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նշենք, որ 2015թ. հուլիսի 13-ից Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դռնփակ դատաքննություն է ընթանում:

Անդրանիկ Մարաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: