Ռուսաստանի ԱԳՆ-ն վճռական բողոք է ներկայացրել Շվեյցարիայի դեսպանին՝ ի պատասխան շվեյցարական կողմի նոտայի, կապված Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ինքնաթիռի միջադեպի հետ։
«Շվեյցարիայի առանձին պաշտոնական անձանց փորձերը՝ կատարվածը որպես ստուգման ստանդարտ ընթացակարգ կամ «հյուրասիրության շրջանակներում ռուսական օդանավի ուղեկցում» ներկայացնելը քիչ համոզիչ է»,- ասվումէ բողոքում։
Ավելի վաղ ՌԴ-ում Շվեցարիայի դեսպանատունը ԱԳՆ նոտա էր հղել՝ միջադեպի հետ կապված պարզաբանումներով։
Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի օդային տարածքում շվեյցարական F/A-18 կործանիչը մոտեցել էր ռուսասատնայն ինքնաթիռին, ոում գտնվել է Պետդումայի պատվիրակությունը։ Պատգամավորները մեկնում էին Ժնեւ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության նստաշրջանին։
Սկզբում ԱԳՆ էին կանչել Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերին, բայց հետո ներողություն էին խնդրել նրանից։




























