Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունները Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերը կանխելու եւ ավիացիայի թռիչքներն ապահովելու մասին Հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ռուսաստանի ՊՆ-ում ընդգծել են, որ փաստաթուղթը կարեւոր գործնական նշանակություն ունի: Այն ներառում է կանոնների եւ սահմանափակումների համալիր, որոնք նպատակ ունեն կանխել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ավիացիաների միջեւ միջադեպերի առաջացումը:
RT-ի փոխանցմամբ, Իգոր Կոնաշեկովը նշել է նաեւ, որ Հուշագիրը մշակվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ եւ կարճ ժամանակում համաձայնեցվել երկու երկրների փորձագետների հետ:




























