Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան Սիրիայում 55 թռիչք է իրականացրել եւ ահաբեկիչների 60 օբյեկտ ոչնչացրել: Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Մասնավորապես, սիրիական Դեյր Զոր նահանգում Սու-34 ինքնաթիռները ոչնչացրել են ահաբեկիչների հրամանատարական մի կետ, ինչպես նաեւ պայթուցիկ սարքեր արտադրող փոքր գործարան:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Իդլիբ նահանգում էլ ռուսական ավիացիան ոչնչացրել է ահաբեկիչների հրամանատարական կետն ու զրահատեխնիկան: Ռմբակոծության արդյունքում 3 ռազմական մեքենա եւ խոշոր տրամաչափի գնդացիրներով հագեցած 6 ամենագնաց է ոչնչացվել: