«Կրասնոգորսկի հրաձիգ» Ամիրան Գեորգաձեն տեղական պաշտոնյաներից 20 մլն դոլար է պահանջել՝ բիզնեսից դուրս գալու համար: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալության պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը: Նրա խոսքով, պաշտոնյաները Գեորգաձեից պահանջում էին հրաժարվել Մոսկվայի մարզի էլիտար շրջաններից մեկի բիզնեսից:

Հոկտեմբերի 19-ի առավոտյան Գեորգաձեն ժամանում է Կրասնոգորսկի շրջանի ղեկավարի տեղակալ Յուրի Կարաուլովի մոտ իր վարորդի՝ Շոթա Էլիզբարաշվիլիի հետ, պայուսակում իրենց հետ տանելով «Սայգա» տեսակի հրացան, ատրճանակ եւ խլացուցիչ: Այցելուն Կարաուլովից պահանջում է իր աշխասենյակ հրավիրել Կրասնոգորսկի շրջանի վարչակազմի ղեկավար Բորիս Ռասսկազովին եւ «Կրասնոգորսկի էլցանցեր»-ի ղեկավար Գեորգի Կոտլյարենկոյին:

Կարաուլովն ու Կոտլյարենկոն հրաժարվում են վճարել, ինչից հետո Գեորգաձեն դաժանաբար ծեծի է ենթարկում վերջիններին, իսկ վարորդին խնդրում է տեղի ունեցածը նկարահանել բջջայինով: Այնուհետեւ նա գնդակահարում է իր զոհերին:

Դրանից հետո վարորդը «Կրասնոգորսկի հրաձիգ» տանում է Ռասսկազովի տուն: Գեորգաձեն մտադիր էր նրա հետ նույնպես հաշվեհարդար տեսնել: Ավանում Գեորգաձեն մի տղամարդու է սպանում: Տուն վերադառնալով՝ «հրաձիգը» սպանում է նաեւ բիզնեսում իր գործընկեր Տրեստան Զաքաիձեին:

Այս սպանությունից հետո Գեորգաձեի վարորդը հեռանում է եւ հանձնվում ոստիկանությանը: Ամիրան Գեորգաձեի որոնումները շարունակվում են: