Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին եւ ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:




























