Երեք ամսվա ընթացքում Թուրքիայում ահաբեկչական գործունեության կասկածանքով 1673 մարդ է ձերբակալվել: Նրանցից 1308-ին կասկածում են Քրդական աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ), 276-ին՝ «Իսլամական պետությանն» անդամակցելու մեջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Քենան Իփեկը:
«Հուլիսի 22-ից մինչ օրս 1308 մարդ է ձերբակալվել, որոնք ՔԱԿ-ի եւ նրա կառույցների անդամ են: Նաեւ «Իսլամական պետություն» խմբավորման 276, Ժողովրդական-ազատագրական հեղափոխական կուսակցության (ճակատի) 89 եւ ձախ-ծայրահեղական այլ կազմակերպությունների անդամներ են ձերբակալվել: Ընդհանուր առմամբ, 1673 ձերբակալություն է իրականացվել»,- ասել է Քենան Իփեկը:





























