Ամերիկյան Վիրջինիա նահանգից նախկին սենատոր Ջիմ Ուեբը հրաժարվել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար հետագա պայքարից: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, դեմոկրատ-ընտրողների շրջանում Ուեբին աջակցության մակարդակը չէր գերազանցում 1-2%-ը:
Ուեբից բացի, Դեմոկրատական կուսակցությունից երկրի ղեկավարի պաշտոնում առաջադրվելու համար պայքարում են ԱՄՆ նախկին առաջին տիկին եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վերմոնտ նահանգից սենատոր Բերսի Սանդերսը, Մերիլենդի նախկին նահանգապետ Մարթին Օ՛Մելլին եւ Ռոդ Այլենդից նախկին սենատոր Լինքոլն Չեֆին:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որին բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ նշում են որպես նախագահի պաշտոնի համար հնարավոր պայքարողներից, առայժմ չի հայտարարել իր ծրագրերի մասին:




























