Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղին հարակից «Բերձենի հողեր» կոչվող սարամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել եւ ընկել է ձորը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը` 52-ամյա Ռուստամ Թամրազյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: