Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա Ջիվան Սաֆարյանին եւ բախվել թիվ 58 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ջիվան Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.00-ի սահմաններում մահացել է:
Կատարվում է քննություն:





























