Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ զրույցում վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Սիրիայի ժողովրդին ոչ միայն «Իսլամական պետության» դեմ պայքարում, այլեւ քաղաքական գործընթացում: Այս մասին հայտնում են այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Սիրիան մեզ համար բարեկամական երկիր է: Մենք պատարստ ենք մեր ուժերի սահմանում մեր ավանդն ունենալ ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարում ռազմական գործողություններում, այլեւ քաղաքական կարգավորման գործընթացում: Բնականաբար համագործակցելով համաշխարհային այլ տերությունների եւ տարածաշրջանի երկրների հետ, որոնք շահագրգռված են այս հակամարտության կարգավորումով»,- նշել է Պուտինը:
Բացի դրանից ՌԴ նախագահը շեշտել է, որ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն «բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ ու կրոնական խմբերի մասնակցությամբ քաղաքական գործընթացի հիման վրա»: Պուտինը նաեւ հավելել է, որ լուծումը պետք է հիմնված լինի Սիրիայի ժողովրդի ընտրության վրա, հայտնում է Gazeta–ն:




























