ՌԴ օրենսդրական գործունեության հարցերով կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել հասարակական դիտորդական հանձնաժողովների գործունեության կարգավորման մասին օրինագծին, որի համաձայն՝ արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող կազմակերպությունները չեն կարող դիտորդական հանձնաժողովների անդամակցության թեկնածություն առաջադրել, գրում է «Վեդոմոստի»-ն։
Օրինագծի համաձայն՝ հասարակական դիտորդական հանձնաժողովների անդամ չեն կարող դառնալ այն անձինք, որոնց հարազատները պատիժ են կրում ուղղիչ հաստատություններում։
Իրավապաշտպան Անդրեյ Բաբուշկինը հայտնել է, որ գործակալների մասին փոփոխությունը ներմուծվել է Անվտանգության խորհրդի կողմից, իսկ Մարդու իրավունքների խորհուրդն այն չի պաշտպանել։




























