Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվայում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանն ու բնակչությանը սիրիական ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Շնորհակալություն եմ հայտնում այն բանի համար, որ նրանք կանգնած են Սիրիայի միասնականության եւ անկախության թիկունքում։ Եթե չլինեին Ձեր գործողությունները, ապա ահաբեկչությունը, որն այսօր տարածվել է տարածաշրջանում, ավելի մեծ տարածքներ կզբաղեցներ։

«Ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուս ժողովրդին մեր երկրին ցուցաբերած օգնության համար եւ հույս եմ հայտնում, որ մենք հաղթանակ կտանենք ահաբեկչության դեմ պայքարում՝ շարունակելով գործել հանուն երկրի տնտեսական, քաղաքական եւ խաղաղ գոյության շահերի»,- ասել է Ասադը Պուտինի հետ զրույցում։

Ռուսաստանի նախագահն իր հերթին վստահեցրել է, որ Մոսկվան Սիրիայում շարունակելու է պայքարել «Իսլամական պետության» դեմ։