Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մոսկվա այցից հետո վերադարձել է Դամասկոս: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով Սիրիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:

«Մոսկվա այցը տեղի է ունեցել երեքշաբթի, այսօր նա Դամասկոսում է»,-ասել է Ասադի աշխատակազմի ներկայացուցիչը:

Նախօրեին ՌԴ նախագահը Մոսկվայում հանդպել է Բաշար Ասադի հետ: Նրանց զրույցի ժամանակ Ասադը հույս է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարը հաղթանակով կպսակվի: Նա նաեւ նշել է, որ ցանկացած ռազմական գործողություն ենթադրում է հետագա քաղաքական քայլեր: Պուտինն իր հերթին, ասել է, որ Ռուսաստանը Սիրիայում ստեղծված իրավիճակի շրջանակներում ելնում է նրանից, որ Սիրիայում հակամարտության երկարատեւ կարգավորում հնարավոր է միայն քաղաքական գործընթացի արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: