Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 22-24-ը մեկնում է Վենետիկ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Վենետիկում կմասնակցի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով):
Այցի ընթացքում ԱԺ նախագահին ուղեկցելու է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:




























