2016թ. պետական բյուջեով կենսաթոշակների, նպաստների եւ աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հոկոբ Հակոբյանը:

Պետական կառույցների աշխատավարձերի բարձրացումն, ըստ Հակոբյանի, ենթադրում է աշխատանքի արդյունավետություն, այսինքն՝ մարդիկ պետք է շատ աշխատեն, որ բարձր աշխատավարձ ստանան:

«Աշխատավարձը տնտեսական կատեգորիա է, կարող է բարձրանալ շատ աշխատանքի դեպքում: Մարդը պետք է շատ աշխատի, շատ ստեղծի, որպեսզի բարձր աշխատավարձ ստանա»,-նշեց Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ 2016թ. պետական բյուջեով նախատեսվող միակ «հոյակապ» ծրագիրը ծննդաբերող, չաշխատող մայրերին միանվագ 138 հազար դրամ օգնություն հատկացնելն է, որի համար 4 մլրդ. դրամ է բյուջեից տրամադրվել: