Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա հարձակվելու եւ նրան ծեծելու հետ կապված լրատվամիջոցներով տարածված հայտարարությունները ոստիկանությունն ուսումնասիրում է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը տեղեկացրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր՝ հոկտեմբերի 21-ին,  ինչ-որ երիտասարդ տղա հարձակվել է  իր վրա եւ մարմնական վնասվածքներ հասցրել: