Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.10-ին, 59-ամյա Սեդա Պ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող հանդամասում, վիճաբանության ժամանակ, իր հարեւաններ՝ 36-ամյա Վարդան Պ.-ն եւ նրա քույրը` 35-ամյա Մարինե Պ.-ն, ձեռքերով ու անհայտ առարկայով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեդա Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: