Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արգենտինայում հիդրոէլեկտրակայանի շինարարության համար շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում են կատարելու:
Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների հետ հեռուստակամուրջի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն են դարձնում առեւտրատնտեսական փոխգործակցության եւ մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ հիդրոէներգետիկայի, խաղաղ ատոմի, ածխաջրածինների արդյունահանման բնագավառներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացմանը: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
«Սրանք լավ հեռանկարներ են: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Արգենտինայում ՀԷԿ-ի կառուցման շուրջ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:




























