ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, թե չի հավակնելու նախագահի պաշտոնին 2016թ. ընտրություններում։

Նման հայտարարություն նա արել է Սպիտակ տան Վարդագույն այգում, նախագահ Բարաք Օբամայի ներկայությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Այսպիսով, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պայքարում են նախկին պետքարտուղար Հիլարի ՔԼինթոնը, Վերմոնտից սենատոր Բերնի Սանդերսը, Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ՛Մելլին եւ Լինքոլն Չեֆին Ռոդ Այլենդից։