Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աջակցությանն ուղղված ցանկացած քայլ անընդունելի է: Այս մասին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Անդրադառնալով Ասադի՝ Մոսկվա կատարած այցին, որտեղ Սիրիայի առաջնորդը բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Օլանդը հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կօգնեն Սիրիայում քաղաքական անցումային գործընթացի մեկնարկին:

«Կցանկանայի հավատալ, որ նախագահ Պուտինը Բաշար Ասադին համոզել է հնարավորինս շուտ քաղաքական անցում սկսել եւ հնարավորինս արագ հեռանալ պաշտոնից: Ենթադրում եմ՝ դա էր հանդիպման իմաստը»,- ասել է Օլանդը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա նաեւ ասել է, որ եթե ռուսական գործողության նպատակը Բաշար Ասադի իշխանությունը պահպանելն է, սիրիական հարցը հնարավոր չի լինի կարգավորել: