WikiLeaks-ը հայտարարել է առաջիկայում ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենոնի էլեկտրոնային նամակները հրապարակելու մտադրության մասին: Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին ասված է WikiLeaks-ի Twitter-ի պաշտոնական էջում:

«Մեզ հասանելի են դարձել ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենոնի էլեկտրոնային նամակները, եւ շուտով դրանք կհրապարակենք»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԴԲ-ն եւ հակահետախուզությունը ստուգում են տեղեկությունն այն մասին, որ դեռահաս հաքերը կարողացել է կոտրել Ջոն Բրենոնի էլեկտրոնային փոստը: