Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտը, որտեղ մի ժամանակ ակտիվ մարզական եւ մշակութային միջոցառումներ էին անցկացվում, վերջին տարիներին գտնվում է անմխիթար վիճակում: Մարզադաշտի ու տրիբունաների վիճակն այնքան է վատացել, որ հանդիսատեսի համար տեղադրված նստարանների տեղում արդեն ծառեր են աճում:

Վերջին անգամ մարզադաշտում մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվել շուրջ 15 տարի առաջ:

Նշենք, որ մարզադաշտը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ։

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ մարզադաշտի վերանորոգումը մեծ ծախսերի հետ է կապված, որոնք այս պահին քաղաքապետարանը չի կարող տրամադրել։

Ըստ նրա` մի քանի տարի առաջ արված հաշվարկներով մարզադաշտի նորոգման համար անհրաժեշտէ եղել 1 մլն դոլար: Ներկայումս այդ թիվը կարողէ ավելի մեծ լինել՝ կապված թանկացումների հետ:

Քաղաքապետը նշեց, որ նախնական պայմանավորվածություն կա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որ հետագայում կվերակառուցվի քաղաքային մարզադաշտը: