Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը Համաշխարհային սիոնիստական համագումարում հերթական սկանդալն է հարուցել։ Վարչապետը իր մտորումներն է ներկայացրել, թե ինչու է Հիտլերը որոշել կենդանի վառել հրեաներին։

Նրա խոսքով, հրեաների վրա հարձակումները 1920-21 եւ 1929 թվականներին սկսվել են Երուսաղեմի մուֆթի Ալ-Հուսեյնիի կոչերով։ Նյուրնբերգի դատավարության ժամանակ նա հետախուզվում էր ռազմական հանցագործությունների համար։

«Հենց նա է առանցքային դեր խաղացել հետագայի կատարվածի մեջ։ Ա-Հուսեյնին մեկնել էր Բեռլին։ Հիտլերը չէր ցանկանում ոչնչացնել հրեաներին, այլ միայն արտաքսել, բայց Երուսաղեմի մուֆթին համոզեց ցեղասպանություն սկսել։ Նա ասել է«Մի արտաքսիր, քանի որ այստեղ են գալու»։ Այդժամ ֆյուրերը հարցրել էր. «Իսկ ի՞նչ անեմ», ինչին մուֆթին պատասխանել էր. «Վառ դրանց»։

Նշենք, որ ելույթից հետո Իսրայելի վարչապետն այցով մեկնել է Գերմանիա, որտեղ հանդիպելու է կանցլեր Մերկելին եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին, հաղորդում է Euronews-ը։