Միացյալ Նահանգները քննադատության են ենթարկել ռուսաստանյան իշխանությունների որոշումը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանդիսավոր կերպով ընդունելու մասին։ Այդ մասին հայտնում է Գազետա.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«Կարծում ենք՝ Ասադի հանդիսավոր ընդունելությունը, երբ նա քիմիական զենք է կիրառել սեփական քաղաքացիների դեմ, հակասում է Սիրիայում քաղաքական անցման մասին ռուսների հայտարարած նպատակներին»,- ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, թե Պուտինը Ասադի հետ շփվել է երեք ժամից ավելի։