Պաղեստինցին դիտավորյալ մեքենայով հարվածել է մի խումբ իսրայելցի զինծառայողների, վիրավորելով նրանցից 5-ին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Իսրայելի զինվորականների տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Բեթղեհեմի շրջանում: Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները հայտարարել է, որ պաղեստինցիները Բեթղեհեմի մոտ քարեր են նետել զինվորական մեքենայի ուղղությամբ, զինվորները դուրս են եկել մեքենայից, եւ այդ պահին պաղեստինցիներից մեկը դիտավորյալ մեքենան վարել է նրանց վրա:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, պաղեստինցի վարորդը պատասխան կրակից ծանր վիրավորվել է:
Վերջին տվյալներով արաբա-իսրայելական հակամարտության սրմանը զոհ է գնացել 32 պաղեստինցի եւ 7 իսրայելցի:




























