ԱՄՆ-ը կոռուպցիոն սխեմաների գաղտնի հետաքննություն է իրականացնում Վենեսուելայի պետական նավթային ընկերությունում: Ինչպես գրում է Wall Street Journal-ը, հետաքննության հիմնական խնդիրն է պարզել՝ օգտագործվե՞լ են ընկերության մասնաճյուղերն ու արտասահմանյան բանկային հաշիվները արժույթի «սեւ շուկայում» մեքենայությունների կամ ապօրինի ձեռքբերված միջոցների օրինականացման համար:

Առավել մեծ հետաքրքրություն ԱՄՆ-ի համար ներկայացնում է ընկերության նախկին ղեկավար Ռաֆայելո Ռամիրեսը: Ներկայումս նա ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչն է: Հետաքրքրություն կա նաեւ նրա եղբոր՝ Դիեգո Սալազարի նկատմամբ, հաղորդում է Mk.ru-ն: