Մեքսիկայի իրավապահ մարմինները կալանավորել են «Սինաոլա» թմրակարտելի պարագլուխ Խոակին Գուսմանի փախուստը կազմակերպելու մեջ կասկածվող 6 մարդու, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գլխավոր դատախազության տեղեկություններով՝ «Կարճլիկ» մականունով թմրաբարոնի փախուստը կազմակերպողների թվում է նաեւ նրա փաստաբանը, ազգականներից մեկը եւ օդաչուն, որն օգնել էր նրան փախչել օդային հետապնդումից։

Թրմակարտելի ղեկավարը հուլիսի 12-ի գիշերը փախել էր խիստ ռեժիմով մեքսիկական բանտից հենց իր խցի տակ փորած թունելի միջոցով։