Ամերիկյան Օհայո նահանգում 21-ամյա Մեթյու Հեյդենը հոկտեմբերի 21-ին գնդակահարել է իր երկու քույրերին եւ վիրավորել նրանց հասակակից դեռահասին: Նրան կալանավորել են եւ սպանության ու սպանության փորձի մեղադրանք առաջադրել: Այս մասին հայտնել է Ցինցինատիի արվարձան Քոլրեյնի ոստիկանությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իրավապահների տվյալներով, ողբերգությունը տեղի է ունեցել մարդասպանի տան հետեւից բակում: Երիտասարդը կրակ է բացել միկրոավտոբուսի վրա, որում եղել են իր քույրերը եւ եւս մեկ դեռահաս: Ձերբակալման ժամանակ Մեթյուն դիմադրություն ցույց չի տվել:
Ներկայումս ոստիկանությունը փորձում է պարզել տեղի ունեցածի դրդապատճառները:





























