Հայաստանի Հանրապետությունում, օպերատիվ տվյալներով,  2015  թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ արտադրվել է շուրջ 301 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց։

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 22-ի դրությամբ մթերվել է 209 հազար  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար  տոննայի դիմաց։

Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  8 հազար  տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5200 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են: