Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շաբաթվա վերջին ոչ աշխատանքային օրերը անցկացրել է Կայսերիում՝ հայրական տանը։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահը հայրիկի հետ մտել է իրենց տնամերձ այգին՝ հավաքելով խաղող եւ պոմիդոր։ 

Աբդուլլահ Գյուլը նշել է, թե հայրական տան հողամասից իր կնոջ համար պոմիդոր է հավաքել։

Թուրքիայի նախագահն ավելի ուշ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի ուղեկցությամբ այցելել է Կայսերի ձմեռային տուրիզմի համար կառուցվող հաստատությունները։