Ավստրալիայի սենատորները քննադատել են երկրի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը գնահատելու համար դժգոհ սմայլիկ օգտագործելու համար:
Փետրվարին Buzzfeed պորտալին տված առցանց հարցազրույցում Բիշոփը Պուտինի նկատմամբ իր վերաբերմունքը արտահայտել էր սմայլիկով:
Հինգշաբթի այդ հարցը քննակվել է Սենատի հանձնաժողովի նիստի ժամանակ: Որոշ օրենսդիրներ հայտարարել են, որ այդ արարքով գերատեսչության ղեկավարն իր զայրույթն է արտահայտել Պուտինի նկատմամբ, ու որ դա կարող է վատացնել Կանբերայի ու Մոսկվայի երկկողմանի հարաբերությունները, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
« Գուցե նախարարն ասում է, որ բարկանում է նրա վրա, կամ գուցե նա մտածում է, որ նա կարմիր դեմք ունեցող չար մարդ է՝ ես չգիտեմ »,- ասել է Լիբերալ կուսակցության սենատոր Փեննի Վոնգը:
Սենատորների շրջանում անմիջապես վեճ էր սկսվել այն մասին, թե Բիշոփի դրած սմայլիկը ագրեսիայի արտահայտություն է, թե ոչ:
Բիշոփն ինքը «Թվիթերի» իր աքաունթում օրենսդիրներին խոստացել է, որ այս առթիվ իր մեկնաբանություններն ավելի ուշ կտա:




























