Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա երեկո՝ նվիրված Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշատակի երեկոն տեղի կունենա Թաթուլ Կրպեյանի 50-ամյակի միջոցառումների շրջանակներում: «Հրավիրում եմ Կառավարության բոլոր անդամներին մասնակցել այդ կարեւոր միջոցառմանը»,-ասել է Սեյրան Օհանյանը: Նա հիշեցրել է, որ այս տարի Թաթուլ Կրպեյանի հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն հանրապետության բազմաթիվ քաղաքներում, գյուղերում եւ զորամասերում: