Սիրիայի Հալեպ քաղաքի Շարեա Ան-Նիլ թաղամասում ԻՊ-ի գրոհայինների կողմից ականանետային կրակոցների հետեւանքով մահացել է 4, վիրավորվել եւս 4 մարդ: Հալեպի հայ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների մասին տվյալներ չկան:
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալության թղթակցի փոխանցմամբ, Հոմս քաղաքում գրոհայինները հրթիռակոծել են երք թաղամասեր: Նախնական տվյալներով, մահացել է մեկ մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են:




























