Ռուսական զորքերի արկտիկական խմբավորումը կստեղծվի 2018-ին: Այդ մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:
«2018-ին պիտի ամբողջությամբ ավարտենք արկտիկական խմբավորման ստեղծումն ու սպառազինումը», նշել է Շոյգուն:
Բացի այդ, Շոյգուն հավելել է, որ Կոտելնի արկտիկական կղզու վրա ավարտվում է ռազմաբազայի ստեղծումը: Ինչպես նշել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարը, բազան համապատասխանում է ամենաժամանակակից ստանդարտներին եւ զինված է սահմանների պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով:




























