Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը նախօրեին 38-ամյա հայ տղամարդ է փորձել ինքնասպանություն գործել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ տղամարդը սպառնացել է ինքնավնասել իրեն: Բարեբախտաբար, տղամարդը մտադրությունը ավարտին չի հասցրել:

Թե ինչու է տղամարդը նման քայլի դիմել, կպարզի հետաքննությունը: