Հայ ազգային կոնգրեսը նախապես հայտարարված հանրահավաքի հետ կապված այսօր՝ օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Սեպտեմբերի 17-ին նախատեսված հանրահավաքի իրազեկումը ներկայացրել է Հայոց Համազգային Շարժումը:
Իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում` Երեւանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որեւէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։
Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ:




























