Վենետիկի հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստում քննարկվելու է Հայաստանի Սահմանադրական փոփոխությունների հարցը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտնեց, որ լիագումար նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-24-ը:
Նշենք, որ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ նիստի օրակարգի՝ Վենետիկի հանձնաժողովի անդամները ներկայացնելու են նախագծի վերաբերյալ իրենց նախնական կարծիքները, ապա ելույթ է ունենալու Գալուստ Սահակյանը՝ ներկայացնելով, թե ինչ առաջընթաց կա այս գործընթացում:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:





























