Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի 29-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձ կատարելու դեպքով դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից տեղեկացրին, որ դեռ հետաքննություն է ընթանում, դեպքի մանրամասները կհաղորդվեն դրանից հետո:

Ավելի վաղ NEWS.am-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 21-ին օրվա երկրորդ կեսին դեսպանության անվտանգության աշխատակիցները նկատել են, թե ինչպես է  Ռուսաստանի Դաշնության 29-ամյա քաղաքացին  չարտոնված կերպով ներխուժել դեսպանության տարածք, նրա մոտ ակնհայտ անհավասարակշռության նշաններ են նկատվել:

Ոստիկանության փոխանցմամբ էլ, հոկտեմբերի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 29-ամյա հայ տղամարդ է փորձել ինքնասպանություն գործել: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ տղամարդը սպառնացել է ինքնավնասել իրեն: Բարեբախտաբար, տղամարդը մտադրությունը ավարտին չի հասցրել: