Չինաստանի Շանդուն նահանգի Պենլայ քաղաքում մեքենայի պայթյունից զոհվել է 3 մարդ, եւս 2-ը վիրավորվել են։ Այս մասին ուրբաթ տեղեկացնում է Sina չինական գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան։ Ականատեսները հայտնում են եւս մի քանի բռնկումների մասին։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Միջադեպի պատճառները պարզվում են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























