Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում՝ բեռնատար մեքենայի հետ ավտոբուսի բախման հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել, հայտնել է iTELE հեռուստաալիքը:

Փրկարարական ծառայություններն ավելի վաղ հայտնել էին 39 զոհերի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Լիբուռն քաղաքի մոտ՝ տեղական նշանակութան նեղ ճանապարհին: Մեծ արագության վրա բախվելու հետեւանքով երկու փոխադրամիջոցներն էլ հրկիզվել են: Ավտոբուսի ուղեւորներից շատերը զոհվել են՝ չկարողանալով դուրս գալ այրվող սալոնից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Առկա տեղեկություններով՝ զոհվածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք գնում էին էքսկուրսիայի: Ողջ է մնացել ընդամենը ութ մարդ, որոնցից երեքը լուրջ վասվածքներ է ստացել:

Պատահարի վայրում աշխատում է հրշեջ փրկարարական ծառայության մոտավորապես 60 աշխատակից: